ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ, բայց չի փչացնի ժողովուրդների բարեկամությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը։
«Սակայն հայ պատգամավորների որոշումը փոշիացնում է միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում ձևավորված կառուցողական և վստահելի հարաբերությունները»,-ասել է նա։
--00—ՅՄ