ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը Ռուսաստանից հեռանալու ընդհանուր միտման մի մասն է: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Այս քայլը, ցավոք, տեղավորվում է վերջին շրջանում ձևավորված միտման մեջ, Երևանի կողմից մենք ավելի ու ավելի շատ ցուցադրական քայլեր ենք տեսնում՝ ուղղված Ռուսաստանից հեռու մնալուն»,- ասել է նա։
--00—ՅՄ