Արարատի մարզում 6-ամյա տղան տան բակում՝ ջրի հորի էլեկտրական շարժիչի մոտ հոսանքահարվել և մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

vrr_mRire

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է բերվել երեխայի դի: 

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Արման Ս.-ն է, ով նույն օրը՝ ժամը 13:40-ի սահմաններում, իրենց տան բակում գտնվող ջրի հորի էլեկտրական շարժիչի մոտ հոսանքահարվել և մահացել է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ