ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար կգործուղվեն Փարիզ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

photo_2025-03-01_12-27-56.jpg

Հայաստանի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ կգործուղվեն Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերին:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի, ինչպես նաեւ Քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար մարտի 3-6-ը Փարիզ կգործուղվի ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: 

ԵԽԽՎ Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար մարտի 2-4-ը Փարիզ կգործուղվի ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: 

ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար մարտի 10-12-ը Փարիզ կգործուղվի ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: 

ԵԽԽՎ Մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստի  աշխատանքներին մասնակցելու համար մարտի 11-13-ը Փարիզ կգործուղվեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Սոնա Ղազարյանը:

--00—ՅՄ