ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 08, 24News
Եգիպտացի բանակցողները չեն կարողացել համոզել «ՀԱՄԱՍ»-ի կողմնակիցներին ազատ արձակել պատանդ պահվող Իսրայելի քաղաքացիներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվականի փոխանցմամբ հայտնում է The Wall Street Journal-ը։
Իսրայելական 12-րդ հեռուստաալիքը պնդում է, որ Եգիպտոսը և ՀԱՄԱՍ-ը բանակցում են պաղեստինյան գերությունից իսրայելցի տարեցներին և երեխաներին իրենց հայրենիք վերադարձնելու հարցի շուրջ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ բրիգադային գեներալ Գալ Հիրշը նշանակվել է առևանգված և անհետ կորած իսրայելցիների հարցերի պատասխանատու և որ բոլոր գերատեսչություններից այժմ պահանջվում է հետևել նրա հրահանգներին այդ խնդրով:
--00—ԱՊ