ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Եգիպտոսը սպառնացել է կասեցնել Իսրայելի հետ Քեմփ Դեյվիդի համաձայնագրերը, եթե նա զորքեր ուղարկի Գազայի հատված, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով եգիպտացի պաշտոնյաներին։
«Համաձայնագրերը կասեցնելու սպառնալիքը ծագել է այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Ռաֆահ քաղաք զորքեր ուղարկելն անհրաժեշտ է «Համասի» դեմ պատերազմում հաղթելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, այս քաղաքում մարտերը կարող են հանգեցնել անկլավին օգնություն հասցնելու հիմնական ճանապարհի փակմանը, նշել է հրատարակությունը։
--00—ՅՄ