ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,24News
Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անվանել է «քաղաքական ինքնասպանություն»։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ կարծիքը նա հայտնել է իր սիրիացի պաշտոնակից Ալի Մահմուդ Աբասի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Իսրայելի կողմից պատերազմի և մարդու իրավունքների բոլոր կանոնների խախտումը միջազգային հանրության հասարակական կարծիքը տրամադրում է այդ դաժան վարչակարգի դեմ. այսպիսով, այդ բոլոր գործողությունները նրա համար վերածվում են քաղաքական ինքնասպանության»,- ասել է Աշտիանին:
--00--ԼՀ