ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել պաղեստինյան բնակչության պաշտպանության համար՝ դատապարտելով հարձակումները, որոնք հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան։
«Ֆրանսիան Իսրայելի իշխանություններին կոչ է անում հրատապ միջոցներ ձեռնարկել պաշտպանելու պաղեստինյան բնակչությանը, հատկապես Սուսիայի բնակիչներին, որոնք անմիջական վտանգի տակ են»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
Ֆրանսիան «խստորեն դատապարտում է հարձակումները, որոնք վերջին օրերին հանգեցրել են բազմաթիվ խաղաղ բնակիչների մահվան», ասված է հաղորդագրության մեջ։
«Իսրայելցի վերաբնակիչների կողմից պաղեստինյան բնակչության նկատմամբ բռնություններն ավելանում են: Դրանք անընդունելի են և պետք է դադարեցվեն»,-նշել են ԱԳՆ-ում:
--00—ՅՄ