ՀՀ քաղաքացիները կարող են պարզեցված կարգով բանկային հաշիվներ բացել ՌԴ-ում. Միշուստին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ff52c7a3c53e8819cb790e23a7d0ab3d

Ռուսաստանի կառավարությունը պարզեցնում է ՌԴ-ում բիզնեսի վարման կարգը մի շարք երկրների քաղաքացիների համար։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը իր տեղակալների հետ խորհրդակցության ժամանակ, ստորագրված կարգադրությամբ սահմանվել է 25 երկրների ցանկը, որոնց քաղաքացիները և իրավաբանական անձինք կկարողանան պարզեցված կարգով հաշիվներ բացել և ավանդներ ունենալ ռուսական բանկերում։

«Օտարերկրյա ձեռնարկությունների եւ գործարարների համար ավելի հարմար պայմանների ստեղծումը կառավարության համակարգված գործունեության կարեւոր մասն է ֆինանսական ինքնիշխանության հասնելու գծով՝ մեր նախագահի առաջադրած ազգային նպատակներին հասնելու շրջանակում», - նշել է Միշուստինը։

--00—ՅՄ