ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
Էստոնիայի կառավարությունը հավանություն է տվել Արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի առաջարկին`սկսելու նախապատրաստական աշխատանքները Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահի պաշտոնում առաջադրվելու համար։ Այս մասին գրել է Интерфакс գործակալությունը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Էստոնիայի լիազորությունների ժամկետը լրանում է 2021 թ. դեկտեմբերին: Նայելով ապագային` ԵԱՀԿ-ում Էստոնիայի նախագահությունը տրամաբանական քայլ է` ստացված փորձը կիրառելու, Էստոնիայի արտաքին քաղաքականությունն ընդլայնելու և միջազգային դիվանագիտության մեջ նոր պատասխանատու դեր ստանձնելու համար»,- գերատեսչության ղեկավարի խոսքը մեջբերել է Էստոնիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Ներկայումս ԵԱՀԿ-ն ղեկավարում է Ալբանիան: Շվեդիան կազմակերպությունը կգլխավորի 2021-ին, իսկ Լեհաստանը ՝ 2022-ին:
--00—ՄՀ