ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Կոնգրեսական Ջիմ Կոստան «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում խոսել է ԼՂ բնակչության վերադարձի իրավունքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման և վերջինիս խաղաղ կարգավորման շուրջ ԱՄՆ դերի մասին։
Նրա խոսքով, այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հիմք կա. «Ադրբեջանի չցանկանալը վերադառնալ բնակցության սեղանի շուրջ ինքնին վկայում է այդ մասին: Երկրորդ, նրանց ցանկությունը՝ գործ ունենալ Թուրքիայի և Ռուսաստանի հետ, ևս խոսում է այդ մասին:
2400 ռուս զինվորները, որոնք իբր խաղաղապահներ էին, պարզվեց՝ ոչինչ չեն արել, երբ մարդկանց ստիպում էին տարհանվել: Մինչ այդ էլ ԼՂ շրջափակման ժամանակ նրանք թույլ չէին տալիս միջանցքով սննդամթերք և բժշկական պարագաներ տեղափոխել ԼՂ: ԱՄՆ-ն պետք է ապահովի, որ լինի արդարություն և համաձայնություն, որը կպահպանեն բոլոր կողմերը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ