ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնը և Սենատոր Էդվարդ Մարքին իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ դատապարտելով Ադրբեջանի կոնֆլիկտ հրահրող սադրիչ գործողությունները:
Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և հրապարակել պաշտոյաների թվիթները:
«Ես կանգնած եմ Հայաստանի կողքին, քանի որ նրանք պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը և Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, հարգեն Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ձգտումները, և պետք է անմիջապես իջեցնեն այս հակամարտության լարվածությունը»:
Էդ Մարկի
«Ադրբեջանը կրկին փորձել է պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Ադրբեջանի հռետորաբանության մշտական գործածությունը Հայաստանի և Արցախի դեմ մասն է այլ կոնֆլիկտ հրահրելու ջանքերի ներդրման»:
Ֆրենկ Փալոն
--00—ԼՄ