ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թի Ջեյ Քոքսը Twitter-յան միկրոբլոգում դատապարտել է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և կոչ արել ԱՄՆ-ին՝ դադարեցնելու Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը:
«Արցախի մայրաքաղաքի վրա Ադրբեջանի անհիմն հարձակումներն արդեն մարդկային կյանքեր են խլել։ Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնություն տրամադրել։ Մենք պետք է համերաշխ լինենք հայ համայնքների հետ»,- գրել է կոնգրեսականը։
Թի Ջեյ Քոքսը դատապարտել է Ադրբեջանի հրահրած թշնամանքը և գրառումն ավարտել «Հզո՛ր Արցախ» և «Կա՛նգ առ, Ալի՛և» կոչերով։
--00—ԼՄ