ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն:
«Կարևոր է, որ Միացյալ Նահանգները դեմ արտահայտվի մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ։ Ես նամակ եմ հղել պետքարտուղար Պոմպեոյին՝ կոչ անելով Մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ստորագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևը:
Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունների համար: Առանցքային պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը կարևոր առաջին քայլն է՝ ցույց տալու համար, որ մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների այդ կոպիտ խախտումներն իրենց հետևանքներն ունեն»,- գրել է նա:
--00--ԱԹ