Շվեյցարիան ավելի քան 113 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

hyrthth

Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն հայտարարել է Ուկրաինային ավելի քան 110 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու իր մտադրության մասին, որը կուղղվի հումանիտար ականազերծմանը։

«Ուկրաինայում հումանիտար ականազերծումը մենք համարում ենք առաջնահերթություն, որն ուղղակիորեն ազդում է պարենային անվտանգության բարելավման վրա: Մենք որոշում ենք կայացրել լրացուցիչ 100 միլիոն շվեյցարական ֆրանկ (ավելի քան 113 միլիոն դոլար) տրամադրելու մասին»,- շաբաթ օրը Կիևում կայացած մամուլի ասուլիսում ասել է նա։

--00—ՅՄ