Հրդեհ` Աշտարակում. այրվել են մոտ 1 տ կուտակած փայտե գլանակ և 25 պարկ թեփ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ալ

Դեկտեմբերի 5-ին, ժամը 08։17-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում այրվում է փայտե գլանակի արտադրամաս։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարների փողոցում գտնվող փայտե գլանակի արտադրամասում (մոտ 200 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։20-ին, մարվել՝ 09։56-ին: Քարե շինության ներսում ( մոտ 40 քմ տարածքում) այրվել են մոտ 1 տ կուտակած փայտե գլանակ և 25 պարկ թեփ։

--00—ԼՀ