Թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչները ՀՀ են ժամանել մեդիատուրի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News 

.

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը, նպատակ ունենալով Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, կազմակերպել է թուրքական լրատվամիջոցների մեդիատուր։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Հարային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը։ 

Ծրագրի շրջանակներում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ և քննարկումներ են ունեցել ՀՀ վարչապետի, մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև` փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ։ Մեդիատուրը կազմակերպվել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ և կենտրոնի միջոցներով։

--00--ԱՀ