Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ մենք հասնենք մեր նպատակներին. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Screenshot_1

Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանի նպատակները կյանքի կոչվեն: Ապաազգայնացման հարցը շարունակում է արդիական մնալ: Ուկրաինական կողմը չի ցանկանում պայմանավորվել, մենք ստիպված ենք այլ միջոցներ ձեռնարկել: Այս մասին քաղաքացիների հետ ուղիղ կապով շփման ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը իր գլխավոր խնդիրը համարում է Ռուսաստանի ինքնիշխանության ամրապնդումը․ «Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ առանց ինքնիշխանության»,-ասել է նա։

Պուտինի խոսքով, ՌԴ-ի պես երկրի համար գոյությունն առանց ինքնիշխանության անհնար է, այն պարզապես չի լինի, ուստի գլխավորը ինքնիշխանության ամրապնդումն է։

--00—ՅՄ