ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է Հայաստանի հավաքականում իր թիմակից, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ Այս մասին հայտնում armsport.am-ը։
«Ժամանակն է, որ Սպերցյանը մեկնի Եվրոպա։ Էդուարդն արդեն հասունացել է որպես ֆուտբոլիստ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Մաղթում եմ, որ նա տեղափոխվի Եվրոպա։ Եվ ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանում վատ է, այլ այն պատճառով, որ դա նրա համար քայլ առաջ կլինի»,- Թիկնիզյանի խոսքն է մեջբերում Sport24-ը։
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նա 2018 թվականից հանդես է գալիս գլխավոր թիմում։ Այս մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը ՌՊԼ-ում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
--00--ԼՀ