ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
«Ժամանակ» թերթը գրում է. «Էրեբունի համայնքը «նայող» Թոխմախի Մհերը՝ Մհեր Սեդրակյանը, և Խուճուճ Էդոն՝ Էդուարդ Մադաթյանը, հեղափոխությունից հետո իրենց բանդաներով հեռացել էին Հայաստանից: Բայց համարելով, որ իրենց այլևս վտանգ չի սպառնում, հետ են վերադարձել և հիմա իրենց ավելի պաշտպանված են զգում։
Այժմ նրանք զբաղված են իրենց ազդեցության և գործունեության շրջանակի վերականգնմամբ: Հնարավոր զարգացումների ժամանակ նրանք գործելու ոչ մի դժվարություն չեն ունենա, ֆորս-մաժորային ցանկացած զարգացման պատրաստ են՝ արտահերթ ընտրություն կեղծելուց մինչև Էրեբունի համայնքում նոր իշխանությանը ցանկացած վնաս հասցնելը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: