ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Արդյունաբերության քաղաքականության ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Այդ միջոցառումների ծրագրով նախատեսվում են բազմաթիվ կետեր, որոնցից են, մասնավորապես, տեխնոլոգիական ցուցահանդեսների ցուցակի հրապարակումը, արտադրողականության վերաբերյալ վիճակագրական տեղեկությունների հավաքագրումը և հրապարակումը՝ ՏՀԶԿ մեթոդաբանությանը համապատասխան, արդյունաբերական գոտիների ստեղծման և կառավարման մոդելի մշակումը և այլն:
Բայց մի՞թե այս ռազմավարությունը և դրանով նախատեսված միջոցառումները ի վիճակի են ինչ-որ չափով փրկել արդյունաբերությունը, երբ իրական կյանքում տեղի են ունենում արդյունաբերության զարգացմանը խոչընդոտող իրադարձություններ, ինչպիսին էներգակիրների թանկացումն է:
Ռազմավարությունը դժվար թե կարողանա փոխարինել թանկ գազին կամ էլեկտրաէներգիային»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: