ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Լուկաշենկոն նեղացած չէ Փաշինյանից և վստահ է, որ Հայաստանը ներկա դաշնակիցների հետ է լինելու։ Այս մասին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Լուկաշենկոն հիշել է Փաշինյանի հետ ունեցած իրենց նախորդ զրույցները, որում Փաշինյանը նշել է, որ նեղացած է միայն ռազմաքաղաքական համագործակցությունից, իսկ տնտեսականից՝ ոչ։
«Երբ ես խոսում էի Փաշինյանի հետ, նա ասաց, որ սա այլ ձևաչափ է` տնտեսական, մենք նեղացած ենք ռազմաքաղաքական ՀԱՊԿ-ից, իսկ դա տնտեսություն է»։
Լուկաշենկոն նշել է նաև.
«Եթե Հայաստանը ցանկանում է տնտեսապես մեռնել, մենք կարող ենք կորցնել նրան, բայց ես չեմ կարծում, որ հայերը հիմար մարդիկ են»։
--00--ԼՀ