ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները պետք է փոխզիջումային լուծումներ գտնեն ընդհանուր էներգետիկ շուկաների արդյունավետ ձևավորման համար։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել է և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծման տրամաբանությամբ, սակայն գործնականում այս սկզբունքի իրագործումը բախվում է տարբեր դժվարությունների, ինչի հետևանքով հայտարարված որոշ նախաձեռնություններ չեն առաջանում։ Հաշվի առնելով այս հատվածի բարդ կառուցվածքը, ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորումը կախված է փոխզիջումային լուծումներ գտնելու կողմերի պատրաստակամությունից»,- նշել է նա։
--00—ԼՀ