ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանը գրում է․
««Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցի շրջանակներում, տեսակցել եմ 2023 թվականի սեպտեմբերյան ահնազանդության ակցիայի այն մասնակիցներին, որոնք դեռևս անազատության մեջ են:
Չնայած այն հանգամանքին, որ այս մարդկանց վերաբերվող քրեական շինծու գործը դատարանում է, երիտասարդներն արդեն 5 ամիս է քրեակատարողական հիմնարկում են:
Դատական նիստերն արհեստական ձգձգվում են, իսկ գործով անցնող անձինք անհարկի հետապնդումների և ազատության հետ կապված տարբեր սահմանափակումների ենթարկվում»:
--00—ԼՀ