ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու համայնքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում նախատեսվում են Անի և Ավստրիական թաղամասերի ողջ ճանապարհային ցանցի հիմնանորոգման և տվյալ թաղամասերի, ինչպես նաև Շիակացի փողոցի արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ։
Ծրագրի այս փուլով նախատեսվում է հիմնանորոգել շուրջ 16 կմ երկարությամբ ճանապարահատված, ընդհանուր առմամբ, 190 հազար քառակուսի մետրը՝ երթևեկելի։ «Ընդհանուր թվով հիմնանորոգվելու է 37 փողոց, տեղադրվելու են 1300 նոր լուսատուներ, 208 լուսատու տեղադրվելու է Շիրակացի փողոցից մինչև Օզանյան փողոց ճանապարհահատվածի երկու կողմերում»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու համայնքապետարանից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ