ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Լիբանանում հայտնել են, որ երկրի հարավային Օդեյսեհ բնակավայրում բժշկական կենտրոնին իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով մարտի 4-ի երեք բուժաշխատող է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Mayadeen լրատվամիջոցը։
Ըստ հրապարակման՝ իսրայելական կործանիչները գրոհել են Լիբանանի հարավային մի քանի այլ բնակավայրեր, որտեղից նույնպես հաղորդումներ են ստացվել տուժածների մասին։
Օդային գրոհները հաջորդել են շիաների «Հեզբոլլահ» շարժման մարտիկների կողմից Վերին Գալիլեայում իսրայելական բնակավայրերի ականանետային գնդակոծումներին: Կազմավորման Telegram ալիքում զետեղված ռազմական ամփոփագրում տվյալներ են բերված Քֆար Շուբայի բարձունքներում իսրայելական դիրքերի ուղղությամբ հակատանկային կառավարվող հրթիռների արձակման մասին։ Այնտեղ ասված է, որ «հակառակորդին հասցվել են կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ