Իսրայելական բանակը նախազգուշացրել է Լիբանանի բնակիչներին՝ չմեկնել հարավ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Capture

Իսրայելական բանակը նախազգուշացրել է հարավային Լիբանանի բնակիչներին՝ ինտենսիվ ռմբակոծությունների պատճառով չվերադառնալ իրենց տները և օգտվել արտերից: Այս մասին ասվում է իսրայելական բանակի խոսնակ Ավիչայ Էդրիի՝ X սոցիալական ցանցում հաղորդագրության մեջ։

«Շտապ ուղերձ Հարավային Լիբանանի ժողովրդին՝ մենք ձեզ կոչ ենք անում ձեռնպահ մնալ հարավ մեկնելուց, ձեր տներ վերադառնալուց կամ արտերից օգտվելուց: Սրանք վտանգավոր պատերազմական գոտիներ են: Հիշեցնում ենք ձեզ, որ պատերազմը և ինտենսիվ հարձակումները «Հըզբոլլահի» դեմ շարունակվում են» - ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ