Աշոտ Փաշինյանը ոգեշնչվել է հեղափոխությունից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Ամբողջությամբ պաշտպանում եմ հեղափոխականությունը, այն քաղաքական թիմը, միջավայրը, ովքեր հեղափոխական պրոցեսը շարունակում են ավելի ինստիտուցիոնալ պետական մակարդակում, պաշտպանում եմ նաև գեղագիտության միջոցով։ Այս մասին «Գեղագիտությունից գեղագիտություն» խորագրով ցուցահանդեսի բացմանը լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

Փաշինյանը թեև նշել է, որ ինքն անվերապահ պաշտպանում է հեղափոխությունը, բայց հաստատել է, որ մարդու իրավունքների խախտումներ այսօր էլ լինում են․ «Հեղափոխությունը հենց դրա մասին է, որ այդ երևույթները պետք է չլինեն, և, իհարկե, լինում են, և մենք դա բոլորս գիտենք՝ թե՛ ես, որպես մարդ, ով առանց վերապահումների պաշտպանում է հեղափոխությունը, և թե՛ քաղաքական ղեկավարությունը, որ նույնն է անում, ոչ ոք չի ժխտում, որ չկա»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ