Դատարանը երեք ամսով երկարաձգեց Ազատի հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Screenshot_9

Դատարանը երկարաձգեց Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով առանցքային մեղադրյալներից կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքը՝ երեք ամիս ժամկետով, հայտնում է «Ազատություն»-ը։

Ըստ պաշտոնական վարկածի՝ հենց նա էր փորձել բենզինով թեժացնել վառարանը, ինչի հետևանքով ծագած հրդեհից անցած տարեսկզբին 15 զինծառայող զոհվեց։ Այսօրվա դատական նիստը լարված սկսեց. դատարան չէր ներկայացել տուժող Գարուշ Սարգսյանը:

Տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ Սարգսյանն անհարգելի պատճառով չի ներկայացել նիստին։ Դատարանը որոշեց նրան հարկադրաբար դատարան բերել՝ դրա մասին նրան ծանուցելով:

--00—ՅՄ