ԿԲ նախագահը Փենսիլվանիայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է հայկական բիզնես միջավայրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

լ
Մարտի 14-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպում է ունեցել Փենսիլվանիայի համալսարանի ուսանողների հետ:
 
Փենսիլվանիայի համալսարանում Ուորթոնի բիզնես դպրոցի հետ համատեղ մագիստրոսական ծրագրի 24 ուսանողներից կազմված պատվիրակությունը պրոֆեսոր Դավիթ Ղազանչյանի ղեկավարությամբ ժամանել է Հայաստան՝ ուսումնասիրելու Հայաստանի տնտեսական լանդշաֆտը և կապը հայկական սփյուռքի հետ:
 
Ուսանողներին հետաքրքրել է հայկական քաղաքականության, մշակույթի, բիզնեսի և շրջակա միջավայրի փոխկապակցվածությունը: ՀՀ կենտրոնական բանկ այցելությունը կարևոր հնարավորություն էր նրանց համար՝ ԿԲ հիմնական գործառույթներին, նախաձեռնություններին, ինչպես նաև ֆինանսական կայունության ապահովման գործում ԿԲ դերին ծանոթանալու համար:

 

--00—ՍՊ