«ՔՊ-ի պոպուլիզմը սահմաններ չունի»․ Կարեն Մալխասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

գգ

 

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը գրում է․

««ՔՊ-ի պոպուլիզմը սահմաններ չունի։ Երկար ժամանակ է բարձրացնում եմ Շիրակացի և Խորենացի փողոցների հիմնանորոգման հարցը, որի մասով ես և իմ գործընկեր Վ. Հակոբյանը նախաձեռնել էինք նաև ավագանու նիստ՝ կառավարությանը դիմելու ուղերձով։ 

Ամիսների լռության ֆոնին՝ ահա այսօր քպ թեկնածուն հայտարարում է, որ կառավարությունը նախատեսում է հիմնանորոգել Շիրակացի փողոցը։ Փաստորեն ընտրություններից առաջ ասֆալտ անելու գործելաոճը փոխվել է ասֆալտ անելու խոստման գործելաոճի։ 

Հ.Գ. Հիմնանորոգող էիք ժամանակին 20 երկրորդային փողոցները հիմնանորոգեիք, որոնք ավագնին 2023թ․ իր հաստատած որոշմամբ` որպես սուբվենցիոն ծրագիր, ներկայացրել էր կառավարությանը»։

--00—ՍՊ