ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
SHAMSHYAN.com-ը մարտի 10-ին բացառիկ տեսանյութ և ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասին, երբ վարորդը կարմիր լույսի տակով, վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար, հատել էր ճանապարհը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ 24-ամյա Դավիթ Մ.-ն է, ում հայտնաբերել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզման հատուկ խմբի պարեկները:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, մարտի 6-ին Երևանում Դուրյան փողոցից դեպի Էդուարդ Իսաբեկյան փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել էր ճանապահային երթևեկության կանոնները, անցել կարմիր լույսի տակով ու վթարային իրավիճակ էր ստեղծել մյուս վարորդների համար:
--00—ՍՊ