ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, Tagesspiegel-ին հայտնել է Գերմանիայի ղեկավարի մամուլի քարտուղար Քերստին Գամելինը։
«Պուտինին ուղղված նամակ չի լինելու», - ասել է Գամելինը։
Այդուհանդերձ, վեց տարի առաջ՝ 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո, Շտայնմայերը շնորհավորել էր Պուտինին հաղթանակի կապակցությամբ։
--00—ՅՄ