Այսօր բոլոր աղոթքներն ուղղված են մեր երկրի խաղաղության ապահովմանն և մեր հայրենիքի բարեկեցությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Capture

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․ «Իմ շատ սիրելի՛ հայրենակիցներ, այսօր  Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը:

Սուրբ Զատիկը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ տոներից մեկն է և մեծ խորհուրդ ու նշանակություն ունի:

Մեր բոլորի աղոթքներն այսօր ուղղված են մեր երկրի խաղաղության ապահովմանն ու մեր հայրենիքի բարեկեցությանը։

Թող Սուրբ Զատկի խոհուրդն իր հետ բերի բարօրություն ու ոգու ամրություն մեր երկրին:

Աստված պահապա՜ն մեզ բոլորիս...

Քրիստոս հարյավ ի մեռելոց.

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

--00—ՅՄ