ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքին՝ Բունդեսթագի արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հայտարարել, որ գերմանացիները հոգնել են ողջամտությունից զուրկ քաղաքականությունից, այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Պահպանողական կուսակցությունը, կարծես, հաղթել է խոշոր և երկար սպասված ընտրություններում: Ինչպես ԱՄՆ-ում, Գերմանիայի ժողովուրդը հոգնել է ողջամտությունից զուրկ օրակարգից, հատկապես նրանից, ինչ վերաբերում է էներգետիկային և ներգաղթին, որը տարիներ շարունակ գերակշռում է [այնտեղ]»,- գրել է նա։
«Շնորհավորում եմ բոլորին՝ առջևում դեռ շատ հաղթանակներ կան»,- ամփոփել է Թրամփը։
--00—ՅՄ