Ստամբուլում հրդեհի հետևանքով 10 մարդ է մահացել, 13-ը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

photo_2024-04-02_17-18-42

Ապրիլի 2-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող 16 հարկանի շենքի նկուղային -1 և -2 հարկերում գտնվող գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալների համաձայն՝ մահացել է 10, վիրավորվել 13 մարդ:

Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով շտապօգնության, ոստիկանության և փրկարար ծառայության բրիգադներ:

Այս պահի դրությամբ կրակը մարելու նպատակով աշխատում է 86 հրշեջ և փրկարար: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգարվվել է 31 հատուկ տեխնիկա: Հրդեհի բռնկման հանգամանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ