ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Երեկ՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու թիվ 43 հասցեի «Գազպրոմ Արմենիա» ընկերության հարևանությամբ բախվել են «Kia», «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ