Ադրբեջանի դրոշով ՀՀ-ում երթևեկող վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Capture

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը գրում է․ «Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։

Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

--00—ՅՄ