ԱԳ նախարարի խորհրդականը Ջորջթաունի համալսարանի ուսանողներին է ներկայացրել ՀՀ խաղաղության տեսլականը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

photo_2025-03-03_17-22-50

ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահան Հունանյանը հանդիպել է ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի ուսանողներին, ովքեր այցով գտնվում էին Հայաստանում:

ԱԳ նախարարի խորհրդականը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Կառավարության խաղաղության տեսլականը, Հայաստանի շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացներն ու զարգացումները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների բազմաշերտ օրակարգին:

Վահան Հունանյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների բարձրացրած մի շարք հարցերի:

--00—ՅՄ