ԱԺ հերթական նիստերի օրակարգում 20 հարց է ընդգրկված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

030325dc333f6b306045cd8d18f119285e5afb

Մարտի 3-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Մինչ նախագծերի հաստատվելը` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի առաջարկով հերթական նիստերի օրակարգի նախագծի երկրորդ մասից հանվել է Կառավարության հեղինակած ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մարտի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 20 հարց:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի մի շարք որոշումներում:

--00—ՅՄ