Վրթանես Սրբազանն իր գոտեպնդման խոսքերը բերեց արցախցիներին` հորդորելով լինել միասնական ու անկոտրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

 

d

Այսօր` հունիսի 19-ին, տեղի ունեցավ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հերթական հանդիպումը արցախահայության հետ: Այսօրվա հանդիպումը կայացավ քաղաք Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու ներքնասրահում: Հայտնում են Արցախի թեմից։ 

Սրբազան հոր առաջնորդությամբ մեկնարկը տրվեց տերունական աղոթքով: Վրթանես Սրբազանն իր օրհնանքի և գոտեպնդման խոսքերը բերեց ներկաներին` հորդորելով լինել միասնական ու անկոտրում:

Հանդիպմանը ելույթ ունեցան նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի փոխտնօրեն տիկին Ազատուհի Սիմոնյանը:

Հանդիպման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան բարձրացնելու իրենց հուզող հարցերն ու այն բոլոր խնդիրները, որոնց առերեսվում է այսօր արցախահայությունը:



 

--00—ՍՊ