Շարունակվում են Արցախի թեմի առաջնորդի հանդիպումները տարբեր մարզերում վերաբնակեցված արցախցիների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

d
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շարունակում է այցեր կատարել Հայաստանի տարբեր մարզեր՝ արցախահայության հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Հայտնում են Թեմի մամուլի ծառայությունից։ 
 
Վրթանես Սրբազանն ու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը հոկտեմբերի 14-16-ը այցելել են Սյունիքի ու Վայոց ձորի մարզեր։ Վայոց ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ թեմերի հովանու տակ գտնվող կառույցներում տեղի են ունեցել հանդիպոումներ Արցախի բռնատեղահանումից հետո վերոնշյալ մարզերում բնակություն հաստատած արցախցիների հետ։ Այցեր են կատարվել Կապան, Գորիս, Սիսիան ու Եղեգնաձոր քաղաքներ։

դ

 
Կարևոր ենք համարում արձանագրել, որ հիշյալ թեմերի առաջնորդներն ու քահանաները լիարժեք տիրապետում էին իրենց հոգևոր խնամքի ներքո գտնվող բնակավայրերում հաստատված արցախցիների սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական վիճակի մասին տեղեկատվությանը։
 
Մեր գոհունակությունն ու երախտագիտությունն ենք հայտնում թեմական առաջնորդներին՝ տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ հոգևոր խնամք տածելու, ինչպես նաև անհրաժեշտ պարագաներով ապահովելու համար։

 

--00—ՍՊ