Իզմիրում շարժասանդուղքի խափանման հետևանքով 11 մարդ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

գ.

Հուլիսի 1-ին Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգում հերթական դժբախտ դեպքն է գրանցվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես Ուչյոլ թաղամասում գտնվող մետրոյի կայարան տանող շարժասանդուղքը (Էսկալատոր) գործարկման ընթացքում հանկարծակիորեն սկսել է շարժվել հակառակ ուղղությամբ: Արդյունքում 11 մարդ է վիրավորվել:

 Իզմիրի նահանգապետը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվել է, որ պատճառը եղել է համակարգի խափանումը:

Հիշեցնենք, որ այսօր 11 մարդ էլ վիրավորում էր ստացել Իզմիրից դեպի հարավային Հաթայ նահանգ ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի կողաշրջման հետևանքով: 

--00—ԼՀ