ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News
Երևանն ու Բաքուն կարող են ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքները մի քանի ամսվա ընթացքում։ Այս մասին ռուսական «ՏԱՍՍ» լրատվալան ծառայության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Կարծում եմ՝ մենք կարող ենք մի քանի ամսվա ընթացքում ավարտել աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա, գոնե դրա հիմնարար սկզբունքների շուրջ»,- ասել է Ալիևը։
Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է ՀՀ սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն այդ դեպքում։
«Խաղաղության համաձայնագրի (ստորագրման) հիմնական պայմանը «Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է», քանի որ «այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ», և քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի»,-ասել է նա։
--00—ՅՄ