Թուրքիայում «Açık Radyo»-ի հեռարձակման կասեցման դեմ ստորագրահավաք է սկսվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

photo_2024-07-09_10-40-23

Ստամբուլից հեռարձակվող «Açık Radyo»-ի լիցենզիայի կասեցման մասին կայացրած որոշման դեմ Թուրքիայում ստորագրահավաք է սկսվել, հայտնում է Ermenihaber.am:

Այն կասեցվել էր «Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» (RTÜK) կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի հանրայնացման հիմքով:

RTÜK-ի որոշման դեմ այդպես իրենց բողոքն են արտահայտել մի շարք սյունակագիրներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ:

Բողոք արտահայտող ստորագրահավաքի տեքստում ասված է. «Açık Radyo-ն ռադիոալիք է, որը նշել է յորաքանչյուր մտքի արտահայտման համար իր բաց լինելը: RTÜK-ի կողմից այդ ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու մասին կայացված որոշումը ընդունելի տարբերակ չէ և բացահայտորեն հակասում է սահամանդրությունում երաշխավորված խոսքի ազատությանը:

Մենք պահանջում ենք, որ այս որոշումն իսկույն չեղարկվի և էլ ավելի շատ վնաս չհասցվի խոսքի ազատությանը»: Ընդգծվել է նաև, որ լիցենզիայից զրկված ռադիոալիքը տարիներ ի վեր բարձրորակ հեռարձակում է ապահովել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ