ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Բելգորոդի նահանգապետը հայտնել է՝ մարտեր են ընթանում Նովայա Տավոլժանկայում ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի հետ, փոխանցում է Interfax-ը։
Նահանգապետը հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անդամների հետ, որոնք, ըստ նրա, ավելի վաղ ցանկանում էին հանդիպել և քննարկել գերիների փոխանակման հարցերը։
Հիշեցնենք՝ հունիսի 1-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ-ն Բելգորոդի Շեբեկինո քաղաքի ուղղությամբ տանկերով ուկրաինական երկու մոտոհետևակային վաշտի երեք գրոհ է հետ մղել։ Վնասվել էին էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, բնակելի տներ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն էլ ավելի ուշ հայտնել էր՝ Բելգորոդի գնդակոծությունները չեն ազդի ՌԴ ռազմական հատուկ գործողության արդյունքի վրա։
--00—ՍՊ