ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող տարբեր թիրախների՝ ի պատասխան Լիբանանի տարածքից իրականացված հրթիռային հարվածի, որի հետևանքով Իսրայելում 12 մարդ էր զոհվել, հիմնականում՝ երեխաներ և դեռահասներ, որոնք գտնվում էին ֆուտբոլի դաշտում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ իսրայելական բանակը ծանր հրետանիով գնդակոծել է Լիբանանի արևելքում և հարավում գտնվող 15 բնակավայրեր։ Տուժածների և ավերածությունների մասին հստակ տվյալներ չեն հաղորդվում։ Իսկ անօդաչու թռչող սարքով մեքենային հասցված հարվածից հարավային Լիբանանում 2 մարդ է զոհվել, 3 մարդ՝ վիրավորվել։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հուլիսի 27-ին օկուպացված Գոլանի բարձունքների վրա հարվածն իրականացրել է լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը, սակայն «Հեզբոլլահ»-ը հերքել է այս մեղադրանքները։
Ըստ Reuters գործակալության՝ Լիբանանի կառավարությունը ԱՄՆ-ին խնդրել է միջամտել և Իսրայելին զսպվածության կոչ անել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ