Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Screenshot_16

Իսրայելը գիշերը շարունակել է ավիահարվածները Լիբանանի մայրաքաղաքում՝ թիրախավորելով «Հեզբոլլահ»-ին։ Ռմբակոծության հետևանքով Բեյրութի միջազգային օդանավակայանի մերձակայքում ուժգին պայթյուններ են տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ էր թիրախավորում Իսրայելը, սակայն օդանավակայանը գտնվում է Բեյրութի հարավային Դահիե արվարձանի մոտ, որտեղ «Հեզբոլլահ»-ը մեծ ներկայություն ունի։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ցամաքային և օդային հարձակումների հետևանքով զոհվել է 37 մարդ, 151 մարդ վիրավորվել է։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ