Իրանում հայտարարել են, որ Սինվարի ընտրվելը ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսրայելին կզրկի ապագայից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Screenshot_10

Յահյա Սինվարի ընտրվելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նոր ղեկավար նշանակում է, որ պաղեստինցիներն ընտրել են ուղի, որն Իսրայելին զրկում է ապագայի հույսերից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ կարծիքն է հայտնել Իրանի բանակի գլխավոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին։

«Երեկ Յահյա Սինվարի նշանակումը ցույց տվեց այն, թե ինչ ուղի են ընտրել պաղեստինցիները և ՀԱՄԱՍ-ը: Այդ ընտրությունը նշանակում է, որ սիոնիստական ​​վարչակարգը (խմբ.` նկատի ունի Իսրայելը) չպետք է ապագայի ոչ մի հույս ունենա», - ասել է նա։

Մուսավին նաև հայտարարել է, որ Թեհրանում Իսմայիլ Հանիյեի սպանությունը չի մնա առանց արձագանքի, և Իսրայելը կստանա «վճռական, կոշտ պատասխան»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ