ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Իրանի դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել 10 զինծառայողների նկատմամբ՝ 2020 թվականին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737-800 ինքնաթիռի խոցման գործով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Մոտ 20 դատական նիստերից հետո «Տուր Մ-1» հակաօդային պաշտպանության համակարգերի գլխավոր կառավարիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման: Նա նաև պարտավոր է դրամական փոխհատուցում վճարել զոհերի ընտանիքներին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ կառավարիչը, հակառակ հրամանատարական կետի հրամանին և առանց թույլտվություն ստանալու, Թեհրանից Կիև ուղևորվող ուկրաինական ինքնաթիռն ընդունելով «թշնամու թիրախի» տեղ, երկու հրթիռ է արձակել դրա ուղղությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ